October 26

Ճամփորդություն դեպի բուսաբանական այգի

Աշնան մի պայծառ առավոտ, մենք դասարանով գնացել էինք բուսաբանական այգի։ Հատկապես այդ եղանակին անչափ գեղեցկանում են այգիները՝ ծածկվելով կարմիր, կանաչ, դեղին և ծիրանագույն տերևներով։ Այնտեղ մենք մտանք մի մեծ ջերմոց։ Ջերմոցում աճում էին գեղեցիկ ծաղիկներ, թունավոր ծառեր և տարբեր բույսեր։ Ջերմոցի աշխատակցուհին մեզ պատմեց ծառերի և բույսերի մասին։ Շատ հետաքրքիր էր տեսնել բանանի թուփը և սուրճի ծառը, կակտուսների տեսակները, արևադարձային այնպիսի ծառեր, ինչպիսիք չենք տեսնում մեր բակերում և այգիներում։ Հետո մենք նստեցինք բնության գրկում և գեղեցիկ աշնանային տեսարաններ նկարեցինք։ Խաղացինք հետաքրքիր խաղեր և հավես ու գեղեցիկ նկարվեցինք։ Իսկ վերջում գույնզգույն տերևներ հավաքեցինք՝ տանը կոլաժներ պատրաստելու համար։