February 21

Շնորհավոր մայրենիի տոնը

Մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն

 Հայերենը  աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է շատ հին  ժամանակներից։ Հնում մի շարք ժողովուրդներ մեզ անվանել են արմեններ, իսկ մեր երկիրը`  Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը կապվում է Հայկ Նահապետ անվան հետ։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։

Հայերեն այբուբենը ստեղծվել է  405 կամ 406 թվականներին։ Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, ստեղծել է  Մեսրոպ Մաշտոցը:

Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի ԱմիդԵդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և  405 թվականին ստեղծում հայոց գրերը։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից»   առաջին հայերեն նախադասությունը՝

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ – Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը

Նոր այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը։ Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի»  որոշ հատվածներ։

Մեր Այբուբենը, կրելով չնչին փոփոխություն (և, օ, ֆ տառերի հավելում), մինչ այժմ չի կորցրել իր արդիականությունը։ Ըստ Կորյունի՝«Մաշտոցին «Աստծված  իսկապես պարգևեց գրեր ստեղծելու բախտը, և նա իր սուրբ աջով ծնունդ տվեց հայոց տառերին»։

Մեծերը հայոց լեզվի մասին

Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։

                                                                                                     Ղազարոս Աղայան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց…

Ստեփան Զորյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

                                                                                                                                    Ստեփան Զորյան

Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:

Ջորջ Բայրոն

Այո,մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք,որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է:

Պարույր Սևակ

Շատ լեզուների իմացությամբ հպարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին…

                                                                                                                                         Ջորջ Բայրոն

Հայերենը՝ իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

                                                                                           Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ)

Ճոխ է հայոց լեզուն, և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…

                                                                                                                            Ղևոնդ Ալիշան

Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ,ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:

                                                                                                                        Հովհաննես Թումանյան

  Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…

Ավ. Իսահակյան

Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնված լեզու է՝ բարձունքների ու խորությունների լեզու:

Ավետիք Իսահակյան
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է ” Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Նիկողայոս Մառ

February 17

Տյառնընդառաջի ծեսը

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Տիարնընդառաջի ծեսը մեր կրթահամալիրում

Մեր կրթահամալիրում մենք ամեն տարի նշում ենք տյառնընդառաջի ծեսը, նշում ենք քաղցրավենիքով և ծիսական համեղ ուտելիքներով։ Իջնում ենք դպրոցի բակը , կրակ ենք վառում և թռչում կրակի վրայով։ Տարբեր երգեր ենք երգում, Կարնո քոչարի ենք պարում, պատրաստում ենք մի փոքրիկ ծառ ՝ չորացած ճյուղերով, , վրայից կախած են լիքը չիք-չիք բաներ, որոնք գրում ենք թղթի վրա և կախում այդ ծառից, որ գցենք կրակի մեջ։ Եվ այդ վատ, չիք-չիք բաները կվերանան ։ Նախապես դիմակներ ենք պատրաստում, որովհետև բարեկենդանի տոնն էլ ենք նշում։ Նաև պատրաստում ենք ծիսական ուտեստներ։ Ես շատ եմ սիրում մեր բոլոր կրթահամալիրի ծեսերը։

February 11

Մաթեմատիկա

  1. Թվերը գրի՛ր տառերով։

4560 – չորս հազար հինգ հարյուր վաթսուն

1452- հազար չորս հարյուր հիսուներկու

7485- յոթ հազար չորս հարյուր ութսունհինգ

4005- չորս հազար հինգ

6090- վեց հազար իննսուն

7009- յոթ հազար ինը

  • Շարունակի՛ր ըստ օրինակի. 2549 = 2 հզ. 5 հրյ. 4 տ. 9 մ.

4560- 4հզ.5հրյ.6տ.

1452- 1հզ.4հրյ.5տ.2մ.

7485-7հզ.4հրյ.8տ.5մ.

4005- 4հզ.5մ.

6090- 6հզ.9տ.

7009- 7հզ.9մ.

  • Թվերը դասավորի’ր նվազման կարգով։

4560, 1452, 7485, 4005, 6090, 7009

7485, 7009, 6090, 4560, 4005, 1452

  • Թվերը դասավորի՛ր աճման կարգով:

Ա. 4321, 3421, 3412, 4213 – 3412, 3421, 4213, 4321

Բ.  3098, 3089, 3809, 3908 – 3089, 3098, 3809, 3908

  • Հաշվի՛ր:

4589 – 3589 = 1000

4589
3589
1000

3986 – 2985 = 1001

3986
2985
1001

2350 + 7652 = 10002

2350
7652
10002

2308 + 3097= 5405

2308
3097
5405

3480 + 1214 = 4694

7651 – 3240 = 4411

9853 – 3512 = 6341

5.Լուծի’ր խնդիրները.

Ա.Գրապահարանն ունի 8 դարակ։ 5 դարակներից յուրաքանչյուրում կա 9 գիրք, իսկ  մնացած դարակներից յուրաքանչյուրում՝ 10 գիրք։ Գրապահարանում քանի՞ գիրք կա։

Լուծում  (5x 9)+(8-5)x10=75

Պատ.՝  75 գիրք

Բ. Գնացքը 5 վագոն ունի։ 4 վագոններից յուրաքանչյուրում 40 ուղևոր կա։ Քանի՞ ուղևոր կա  5-րդ վագոնում, եթե ամբողջ գնացքում կա 210 ուղևոր։

Լուծում    210-(4×40)= 50

Պատ.՝ 50 ուղևոր

Գ. Դահուկորդը մեկ ժամում 40 կմ է անցնում։ Նա 3 ժամում քանի՞ կմ կանցնի։

Լուծում  3×40=120

Պատ.՝ 120 կմ

Դ. Ինքնաթիռը մեկ ժամում 450 կմ է անցնում։ 2 ժամում ինքնաթիռը քանի՞ կմ կացնի։

Լուծում  2×450= 900

Պատ.՝ 900 կմ