April 24

Easter Celebration in Armenia

  1. Easter is the resurrection of Jesus Christ.
  2. Good Friday hof the crucifixion of Jesus Christ.
  3. On Easter people go to church.
  4. People lent 40 days before Easter.
  5. Red colour symbolizes the colour of Jesus’ blood.
  6. Armenian women bake a cake with white flavoring, witch symbolizes purity.
Category: English | LEAVE A COMMENT
April 24

Թարս մոլորակում

Թարս մոլորակում

Մի անգամ երազում հայտնվեցի  թարս մոլորակի վրա։ Ամեն ինչ այնքան տարօրինակ էր այս մոլորակում։ Բույսերը երկնքում էին աճել, ամպերը գետնի վրա լողում էին։ Ես շատ էի զարմացել․․․

Իսկ միքանի ժամ անց ես արթնացա և ջուր խմեցի և իջա բակ ։ Ես սկսեցի քայլել, գարունը շատ սիրուն էր, ամենուր ծաղիկներ էին, կանաչ խոտեր։

Ես փակեցի աչքերս , ընկա մտքերով , իսկ երբ  

Աչքերս  բացեցի , տեսա, որ տիեզերք եմ ընկել և իմ առջևում  մի թարս մոլորակ էր։

Ես մոտեցա այդ մոլորակին և տեսա, որ այնտեղ ամեն ինչ թարս էր։

Եվ հիշեցի, որ ես իմ երազում էլ էի այդ մոլորակի վրա ընկել։ Ես շատ զարմացած էի, որովհետև այնտեղ մարդիկ ամեն ինչ թարս էին խոսում։

Եվ հանկարծ ինձ մի մարդ մոտեցավ և ասաց սքելԱ դու որ մոլորակից ես եկել։ Ես ասացի․Ես եկել եմ Երկիր մոլորակից։ Իսկ հետո նորից ես հայտնվեցի Երկիր մոլորակի վրա։

April 22

Երկրի օրը

                                                     Երկրի օրը

Ապրիլի 22-ը Երկրի օրն է։ Այսօր մեր դասարանով զբաղվեցինք միջավայրի

խնամքի աշխատանքներով և մեր դպրոցի սիրուն ու մեծ այգում տնկեցինք

ծառեր և ծաղիկներ։ Մենք սկզբում փոս փորեցինք,  ծառերը տնկեցինք օրհնանքներ ասացինք, որ ծառերը լավ աճեն և լավ բերք տան։

Իսկ հետո ջրեցինք մեր տնկած ծառերը։ Մեզ  օգնեց նաև Վանիկ պապը։  

April 14

Հարցազրույց ձվի հետ

      Մի օր ես դրսում քայլում էի մեկ էլ մի հատ փոքրիկ ձու իմ դիմացը փակեց և ասաց․ -Անունդ   ի՞նչ է։ Ես պատասխանեցի և ասացի

– Իմ անունը Ալեքս է։ Իսկ քո անու՞նը ինչ է։ Նա ինձ ասաց․

-Իմ անունը Ձվիկ է ։

-Իսկ, ո՞ր երկրում ես ապրում։

-Ես ապրում եմ Ձվիկ մոլորակի քաղաք Երևանում։

-Ո՞նց ինչու Ձվիկ մոլորակում նու՞յնպես կա Երևան քաղաք։

-Այո, մեր մոլորակում նույնիսկ մի կլոր Ձվիկ անունով քաղաք էլ կա։Իսկ դու ո՞ր երկրում ես ապրում։

-Ես ապրում եմ Երկիր մոլորակի, ՀայաստանիՀանրապետության մայրաքաղաք Երևանում։

April 12

Զատկական հանելուկ

                            Զատկական հանելուկ                                                                                                                                                                Այն ի ՞նչն է, որ կարմիր է կլոր է և վրան սև պուտիկներ ունի

ԿԻՏԱԶ         

April 11

Իմ մասին

Իմ մասին

Ես Ալեքս Հարությունյանն եմ : Ծնվել եմ 2013 թվականին, դեկտեմբերի 13-ին, Երևանում։

Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում։

Ես շատ լավ եմ սովորում, նաև ունեմ գեղեցիկ բլոգ։ Ես երբ մեծանամ,  ուզում եմ դառնալ կամ երգիչ կամ ծրագրավորող։ Տարվա եղանակներից սիրում եմ ամառը, գույներից էլ կապույտը և կանաչը։ Կենդանիներից սիրում եմ շուն, իսկ թռչուններից՝ թութակ։

Ես ազատ ժամանակ սիրում եմ ճամփորդել տարբեր երկրներ և քաղաքներ։ Սիրում եմ զբաղվել լողով, կերպարվեստով և դերախաղերով։

Երբ  մեծանամ , որոշել եմ գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սիրում եմ  Լոս Անջելես   քաղաքը և Արաբական էմիրությունները։ Եվ շատ եմ սիրում բնությունը։

Իմ սիրելի ասացվածքն է՝ <<Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին>>։

Իսկ ահա իմ բլոգում շատ  տարբեր հետաքրքիր նյութեր կան: Անպայման այցելեք ինձ այս հղումով  https alexharutyunyan.edublogs.org

April 9

Գորգի տակ

Ես կուզեի ունենալ գորգի տակ փոքրիկ կախարդական տուն, և մեքենա։
Տան ներսում լինեին կենդանիներ և թռչուններ, որոնք կարողանային խոսել ինձ հետ։
Ես նրանց կխնամեի և կխաղայի նրանց հետ։
Եվ կուզեի այդ գորգի տակ մի փոքրիկ քաղաք լիներ որտեղ միշտ գիշերները շատ-շատ աստղեր փայլեին և լուսինը շատ մեծ լիներ։