September 28

Աշուն գիշեր

  • Կարդա՛ բանաստեղծությունը

Աշունգիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան:

  • Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ… Ձյունիկ լուսին սարի ուսին
  • Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր: Ձյունիկ լուսին ծովի ուսին շաղով խաղով  տվեց բոցին:

Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց:

Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել:

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: անծանոթ բառ չկար

Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան: Այս բանաստեղծության լուսինը ձյունիկ էր, դեղին և կարմիր , ալ բոցավառված:   

Суперлуние 2019: успейте насладиться уникальным небесным явлением
Суперлуние 2022: даты, значение, влияние | Когда будет суперлуние 2022 |  Почему Луна большая | Star Walk
  • Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :
  • Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:  Ինչպիսի՞ լուսին պայծառ լուսին, գեղեցիկ լուսին, լիալուսին:
  • Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:
  • Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային  նախադասություններ կազմի՛ր: Աշնան պայծառ առավոտ ծիծեռնակը երգելով իր բույնն էր հյուսում պատրաստվելով ձմռան գալուն: Աշնան քամին թռչելով ալիք-ալիք հերկում էր ցորենի արտերը:  
  • Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց: Քանի որ, խոսքը լուսնի մասին է ապա ներկայացված է գիշեր;

Տնային առաջադրանք

  • Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:
  • Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:
  • Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/Կարդա՛ հղումով  Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից։ Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։  Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ 
  • Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր: Դեղին պայծառ լուսավոր, լույս է տալիս ամեն օր, պսպղում է երկնքում, գիշերվա լուռ խավարում:
  • Հիմա լուսնին հարցեր գրի՛ր: Կարող ես այսպես սկսել….
  • -Ա՛յ, լուսին ինչու ես դու այդքան գեղեցիկ ու պայծառ: Ինչու ես երբեմն մեծ ու կլոր, իսկ երբեմն էլ փոքր և կիսակլոր:
September 28

Փաստեր լուսնի մասին

1.Լուսնի վրա մեկ օրը միջինը տեւում է մոտ 29,5 օր:

2.Վերջին 41 տարիների ընթացքում ոչ մի մարդ ոտք չի դրել Լուսնի վրա:

3.Ավելի քան 6 ամիս է անհրաժեշտ ավտոմեքենային, որպեսզի 95կմ/ժ արագությամբ հասնի Լուսին:

4.Լուսինը կլոր չէ. այն նման է ձվի:

5.Լուսինը ավելի մեծ է, քան Պլուտոնը: Այն կազմում է Երկիր մոլորակի 1/4-ը:

6.Ուսումնասիրությունները պարզել են, որ մարդիկ նորալուսնի ժամանակ ավելի հանգիստ են քնում, քան լիալուսնի:

7.Աշխարհում կան 6 դրոշներ, որոնց վրա պատկերված է լուսինը:

8.Լուսնի վրա ձեր քաշը կկազմի իրական քաշի 16.5%-ը միայն:

9.2013թ ուսումնասիրությունները պարզել են, որ ամերիկացիների 7%-ը չի հավատում այն փաստին, որ Լուսնի վրա հնարավոր է վայրէջք կատարել:

10.Լուսնի վրա կա ինտերնետի բարձր արագություն.19 Մբիթ:

11.Լուսնի ամենամութ հատվածը իրականում փիրուզագույն է: 

12.Եթե Երկիր մոլորակը չունենար Լուսին, ապա մեկ լրիվ օրը կտեւեր ընդամենը 6 ժամ:

13.Յուպիտերը ունի 67 Լուսին, Սատուրնը62, Ուրանը 27, Նեպտունը14, Մարսը 2, Երկիր մոլորակը` միայն մեկը:

September 28

Ինքնաստուգում

Օրվա գործունեություն.

Հարցերի քննարկում
Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Ինքնաստուգում

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։ 62094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
  3. 9455 > 9405 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005 100005, 56983, 1586, 1568, 569, 39, 37, 19, 3, 1:
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։ 11
  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը: մեծացավ 4-ով
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։ կմեծանա 100-ով
  8. Համեմատի՛ր.
    34505 և 34805

    34505 < 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1= 8045
  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։ 4×10.000+9×1000+3×100+5×10+1×2=49.352

September 27

Կոմիտասի մասին

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:Սանահին, 1902, հուլիսի 18

Սանահին, 1902, հուլիսի 18

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։Կ.Պոլիս, 1912

Կ.Պոլիս, 1912

Էջմիածին, 1890, մարտի 17

Էջմիածին, 1890, մարտի 17

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։Երևան, 1901, դեկտեմբերի 10

Երևան, 1901, դեկտեմբերի 10

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:Փարիզ, 1906

Փարիզ, 1906

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

September 26

Բառային աշխատանք

Բառքամոցի․ Տրված բառի հնչյունների գործածությամբ նոր բառեր կազմի՛ր։

Համերշախություն խաշ, շախ, երախ, շուն, թույն, մայր, հայր, թուխ, նախշ, նյութ, խեր, համ, թարմ, շարան:

Կազմի՛ր նոր բառեր՝ յուրաքանչյուր բառի սկզբում կամ վերջում ավելացնելով մեկ հնչյուն։

թոռ-աթոռ, հող-հողմ, ծուխ-ածուխ, օղ-օղի, նավ-նավթ, դար-դարդ։

Կազմի՛ր նոր բառեր, բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։

կաթ-կարթ, խիտ-խիստ, կակաչ-կարկաչ, հաց-հարց, կանչ-կանաչ։

Գրի՛ր, թե տրված բառերում քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա։ Չմոռանաս հաշվել արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը։

ելակ-5 հնչյուն և 4 տառ, երազ-5 հնչյուն և 4 տառ, օրորոց-6 հնչյուն և 6 տառ, օթևան-7 հնչյուն և 5 տառ, էպոս -4 հնչյուն և 4 տառ, դղյակ -5 հնչյուն և 5 տառ, երաժիշտ -8 հնչյուն և 7 տառ, սերկևիլ-10 հնչյուն և 7 տառ, բարձր-5 հնչյուն և 5 տառ, երկինք-7 հնչյուն և 6 տառ, ծղրիդ-5 հնչյուն և 5 տառ, խնջույք -6 հնչյուն և 6 տառ, ճակնդեղ-8 հնչյուն և 7 տառ, սնդիկ-5 հնչյուն և 5 տառ, փրփուր-5 հնչյուն և 5 տառ։

Ձեր դասարանի աղջիկների անունները դասավորիր այբբենական կարգով

Ադրիանա

Ալիս

Արփի

Արև

Էլինա

Էմիլի

Էմիլիա

Մարիա

Նատալի

Վարդ

Տաիսիա

Ցողիկ

September 26

Հայաստանը իմ աչքերով

Ես սիրում եմ Հայաստանը որովհետև ունի շատ – շատ տեսարժամ վայրեր: Ես սիրում եմ ճամփորդել Հայաստանի տեսարժամ վայրերով: Նաև ունի շատ լեռներ, ես գնացել եմ Արագած և Արա լեռը: Հայաստանը նաև ունի մայրաքաղաք Երևանը, իսկ երևանում կան լիքը այգիներ և հետաքրքիր փակ վայրեր, օրինակ ՝ սրճարաններ; Հայաստանը ունի Սիսն ու Մասիսը: Սիսի բարձրությունը կազմում է 3925 մ, իսկ Մասիսինը 5165 մ: Իսկ Հայաստանի ամենամեծ լիճը դա Սևանալիճն է, ես սիրում եմ լողալ Սևանալիճը ,քանի որ այնտեղ միակ լողալու տեղն է ամբողջ Հայաստանում:

Հայաստան եւ Հայութիւն. Դէպի Ո՞ւր – Armenian News By MassisPost
Հայաստան-Թուրքիա ծրագիր - Հրանտ Դինք հիմնադրամ

այաստանում:

September 26

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236= 2×100+3×10+6×1
  • 807= 8×100+7×1
  • 4502=4×1000+5×100+2×1
  • 1561= 1×1000+5×100+6×10+1×1
  • 46305= 4×10.000+6×1000+3×100+5×1
  • 75610= 7×10.000+5×1000+6×100+1×10
  • 400693= 4×100.000+6×100+9×10+1×3
  • 408964= 4×100.000+8×1000+9×100+6×10+1×4

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1= 6204
  • 8· 1000+6·100+9·10+7·1= 8697
  • 4· 1000+3·10+6·1= 4036
  • 7· 10000+3·1000+2·10+5·1= 73025
  • 4· 10000+3·100+2·10+4·1= 43
  • 3· 10000+3·1000+2·1= 13.002
  • 6· 100000+3·100+2·10+5·1= 325.000

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։ 999948

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։ 2

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։ 13.046

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում կլինի «5» թվանշան: հարյուրավորի կարգում

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։ 9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10000

դ)200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

12.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

13.Սիրելի սովորողներ, «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք ու տեղեկություններ հավաքեք  արաբական ու հռոմեական թվերի վերաբերյալ։

1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների

  • գումարի տեսքով․
  • 378=

    591=

    2013=

    20222=

    98609=

    3457=

    123=

    4635=

    4376=

    September 26

    Մայրցամաքներ, աշխարհամասեր

    75394-004-D63D96A5
    Pangea_animation_03

    Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

    Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

    Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

    Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

    Խմբային աշխատանք դպրոցում

    Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

     ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

    բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

    September 26

    Աշուն

    Ծառեր, թփեր լեցուն միրգ,
    Մառան տարան գիրկ ու գիրկ,
    Աշուն սնավ։

    Տարափ ու բուք փչելով,
    Վայուն–մայուն ճչելով՝
    Աշուն ծնավ։

    Սաղարթ–սաղարթ սարսելով,
    Ոսկի տերև դարսելով
    Աշուն քնավ։

    Առաջադրանքներ

    1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

    2. Բացատրի՛ր բառերը

    ծնավ- ծնվեց

    սնավ- կերակրեց

    քնավ- քնեց

    3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

    4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

    Ոսկե տերև նշանակում է դեղին տերև:

    5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

    Օրինակ՝ սարսել-դարսել

    6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

    Տե՛ս օրինակը

    Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

    6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: