March 29

Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց , ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի  սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը։ Երկինքն ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամին։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց․

-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
    Անդրանիկ-անդրանկածին, մռայլ-խոժոռադեմ, խոշոր-մեծ:
  2. Տեքստից դո՛ւրս գրիր կոչական ունեցող նախադասությունը։ Փոփոխիր այնպես, որ կոչականը դառնա վերջադաս։
    Մի՛ հուսահատվիր, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով որդի՛ս։
  3. Դո՛ւրս գրիր երկու վերջածանցավոր բառ։ Այդ ածանցներով կազմի՛ր մեկական նոր բառ։
    գեղեցկություն-գեղեցկանալ, ընկուզենի-ընկուզապատ:
  4. Տեքստից դո՛ւրս գրիր յոթերորդ նախադասությունը և համառոտի՛ր։
    Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։
March 22

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Պատասխանել հարցերը ՝

  • Ո՞վ էր Վահագնը։Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։
    Վահագնը ամպրոպի, կայծակի և պատերազմի աստվածն էր:

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։

Category: Uncategorized | LEAVE A COMMENT
March 22

Վահագն վիշապաքաղի հուշարձանի մասին տեղեկություն

Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի հուշարձանը թվականին տեղադրվել է Լենինի պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է մոտ, շենքի հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը  թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվեց  մայրուղու կամրջի մոտ։ Սա Երևանում Վահագնի երեք արձաններից մեկն է։  գտնվում է Վաղարշյան փողոցում քանդակագործ՝ մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կողքի այգում քանդակագործ։

March 22

Մայրենի թեսթ

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ,  անգամ, երբեք, դարձավ:

  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

Ճիշտ տարբերակը գ/ տարբերակն է:

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատ-լավ,

սովորական-անսովոր

պարզ-դժվար, անհասականալի, պղտոր

երկար-կարճ:

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

Վերջածանց չկա «դ» տարբերակում:

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը      

բ/ հարցերին                           

գ/ դարակները                       

դ/ խրճիթ (եզակի թիվ)                       

  • Տեքստից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական-տղա, հարցեր, դարակներ

Ածական-պարզ, երկար,  վատ, սովորական, նոր, մեծ:

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է     ձանձրացնել
բ/չէր կարողանում     չկարողանալ
գ/դնեն                          դնել        
դ/դարձավ                   դառնալ:

8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:


ենթակա-ստվերը, ամպերը, նամականիշները

Ստորոգյալ-ունի, չեն գրում, չեմ խմում:

9. Ո՞րն է «կլոր տարի» դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին (կլոր տարի)
դ/ տարվա կեսը

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                          Կաղամբ:

11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Տղան շատ հետաքրքրասեր էր:

12. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

Պատասխան՝ գ) տարբերակ:

13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Ինչուիկը  հուսահատվելով գնաց սարի գագաթ և այնտեղ կառուցեց մի տնակ:

14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչո՞ւ թերթերը գիրք ունեն:

Թերթերը գիրք ունեն, որպեսզի էջերին գրվեն հեքիաթներ, դառնա, և բոլոր մարդիկ կարդան:

2. Ինչո՞ւ ջուրը բաժակ ունի:

Ջուրը բաժակ ունի, որպեսզի ծորակից լցվի, և մարդիկ կարողանան խմեն:

3. Ինչո՞ւ անիվները մեքենա ունեն:

Անիվները մեքենա ունեն, որպեսզի այդ մեքենան շարժվի, և անիվները նրան տեղ հասցնեն:

15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչո՞ւ բմբուլը բարձ ունի:

Ինչո՞ւ  ոտքերը մարդիկ ունեն:

Ինչո՞ւ տերևները ծառ ունեն:

Ինչո՞ւ դռները պահարան ունեն:

March 19

Весна

Я люблю весеннее чириканье воробьёв. Когда солнышко пригревает землю, на крышах домов, на деревьях, возле луж начинают громко чирикать воробьи. Под крышей каменного или деревянного дома они устраивают свои гнёзда. Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности. Человека воробьи не боятся, прыгают под ногами прохожих, смело скачут по улицам, по которым проезжают машины. Поймать воробья — дело нелёгкое. Приметливые, умные и осторожные, они редко попадают в лапы кошек, потому что быстро замечают
опасность.

Вопросы

Как воробьи встречают приход весны? Воробьи встречают приход весны громким чириканьем на крышах домов, на деревьях, и возле луж.
Где воробьи устраивают свои гнёзда? Воробьи устраивают свои гнёзда под крышей каменного или деревянного дома.
Как воробьи относятся к своим птенцам? Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности.

Множественное число
кто? мы вы они
кого? нас вас их
кому? нам вам им
кого? нас вас их
кем? нами вами ими
о ком? о нас о вас о них

Составь предложения / мы, вы, они, нас, вас, их, о нас, нам, вам, о нас/.

Например: Мы вчера ходили в кино.

Вы завтра придёте к нам в гости?

Они поехали отдыхать на море.

Нас пригласили на день рождение друга.

Вас интересуют путешествия?

Их дом находится на опушке леса.

О нас написали стихотворение.

К нам приехали в гостьи наши соседи.

Вам нравится читать книги?

March 16

Թեմա՝ Մաս և ամբողջ։ Թվի մաս գտնելը/մաս 3

1․Գտիր թվի նշված մասը
320-ի   3/8 մասը 320:8×3=120
2700-ի  2/3 մասը 2700:3×2=1800
250-ի  4/5 մասը 250:5×4=200
4200-ի  6/7  մասը: 4200:7×6=3600
6000-ի 2/15 մասը։ 6000:15×2=800

2.Արտահայտիր նշված միավորներով․

(1/30) ժ=2ր
(1/200) կմ =5մ
(1/12) օր =2ժ
(1/12) տարի =1ամիս
(1/25) ց = 4կգ
(1/50)  մ =2սմ:

3.Արտահայտիր նշված միավորներով․
(7/30) ժ=14ր
(9/200) կմ =45մ
(4/12) օր =8ժ
(5/12) տարի =5ամիս
(4/25) ց =16կգ
(3/50)  մ =6սմ:

4.  Արամը  դպրոցից տուն վերադառնալիս  ճանապարհի   5/7 մասը  անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ  պետք է անցնի։ 2/7

5․ Արկղում կար 350 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 3/5 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։ 140

6․ Ջրավազանում կար 3600 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 6/9 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։ 1200

7․ Ո՞ր պատկերի 3/4 մասն է գունավորված։ 3-րդ

1)

2)

3)