May 25

Անբան Հուռին

Լինում է, չի լինում՝ մի կնիկ. Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի. Մի
ծույլ, անշնորհք աղջիկ. Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած.
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ:

Էս անբան հուռու պապը ամեն օր ասում է հարսին, թե հերիք է գովես էս անշնորհքին. Ոչ գործ կանի, ոչ մեզ կօ,գնի մենակ մաստակ կծամի, կուտի , կխմի, գիշերն էլ կքնի:
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի. Էս պապն էլ ամեն օր նրան բացատրում է, թե պետք է աշխատի, որ կարողանա գոնե մի քիչ փող աշխատի: Ինչ մերն է՝ աղջկանը գովելով
ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևողկարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի. Էս պապն էլ դուրսը ցախեր կոտրում և հանկարծ լսում է, որ մերը դուրսը աղջկան գովելով ման է գալիս. Հենց մերը տուն է մտնում, պապը սկսում է հետը կռիվ անել:

– Դե հերիք է, էլի, գովես դրան: Մի տղա կլսի և կգա կամուսնանա ու մի քանի օր հետո կասի, թե՝ այսքան անշնորհք աղջիկ աշխարհում չէի տեսել, մենք էլ խայտառակ կլիինենք:
Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում Էս
երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կաֈ Գլխապատառ
գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունըֈ Մի քանի
ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես
գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը դզի, մանի, գամ, տանեմ
ծախեմ, հարստանանք
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի Մի օր էլ գետի
ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են — Փե՛փել… Կե՛կել…
— Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,— որ բամբակը
բերեմ ձեզ տամ, կգզե՞ք…
— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…
Անբան Հուռին ուրախանում է Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետըֈ
— Դե գզեց ե՛ք, մանեցե՚ք Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ
ծախենք
Գնում է, մի քանի օրից ետ է գալի Գորտերը էլի կռկոում են,
— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…
— Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում
Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին
փաթաթված կանաչ մուռըֈ
— Վո՛ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ դզել ու մանել են, համ խալիչա
են գործել իրենց համարֈ
Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․
— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեքֈ
Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրըֈ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ
բանիֈ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկիֈ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է
անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տունֈ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիսֈ
Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտորֈ
— Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի էֈ
Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն էֈ
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաքֈ Զոքանչին հրավիրում
է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով,
աշխատասեր աղջիկ է մեծացրելֈ Քեֆ է սարքում, նստում են քեֆիֈ
Զոքանչը խորամանկ կին է լինումֈ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել,
վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվիֈ Քեֆի լավ
ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակումֈ Էս զոքանչը
վեր է կենում, գլուխ է տալի բզեզինֈ Ասում է․
— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես
երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…
Փեսեն մնում է զարմացածֈ Ասում է․
— Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում,
մորքո՞ւրս որն է…
Զոքանչը թե․
— Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ՝ էս բզեզն իմ
մորքուրն էֈ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ
աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ: Մեր
ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենքֈ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք
դառնում: Պապը լսում է հարսի ասածը ու մտածում, թե ինչ լավ սուտ հրինեց, վերջապես կազատվեն էս անբանից:
Իսկ փեսեն որ լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն,
արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:


Posted May 25, 2023 by alexharutyunyan in category Ելք ստուգատես, Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*