June 19

Ելք ստուգատես

                                                         

Ես եմ: Ես Ալեքս Հարությունյանն եմ : Ծնվել եմ 2013 թվականին, դեկտեմբերի 13-ին, Երևանում։

Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում։

Ես շատ լավ եմ սովորում, նաև ունեմ գեղեցիկ բլոգ։ Ես երբ մեծանամ,  ուզում եմ դառնալ կամ երգիչ կամ ծրագրավորող։ Տարվա եղանակներից սիրում եմ ամառը, գույներից էլ կապույտը և կանաչը։ Կենդանիներից սիրում եմ շուն, իսկ թռչուններից՝ թութակ։

Ես ազատ ժամանակ սիրում եմ ճամփորդել տարբեր երկրներ և քաղաքներ։ Սիրում եմ զբաղվել լողով, կերպարվեստով և դերախաղերով։

Երբ  մեծանամ , որոշել եմ գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սիրում եմ  Լոս Անջելես   քաղաքը և Արաբական էմիրությունները։ Եվ շատ եմ սիրում բնությունը։

Իմ սիրելի ասացվածքն է՝ <<Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին>>։

Իսկ ահա իմ բլոգում շատ  տարբեր հետաքրքիր նյութեր կան: Անպայման այցելեք ինձ այս հղումով

Իմ ընկերս է Արմանը։ Նա 8 տարեկան է։ Նա շատ է սիրում սև գույնը։ Արմանը ուտելիքներից սիրում է խորոված։ Արմանը շատ է սիրում ազատ ժամանակ լեգոներ հավաքել։ Իսկ իմ երկրորդ ընկերն է Արամը։ Նա 8 տարեկան է։ Եվ շատ է սիրում կապույտ գույնը։ Իսկ իր սիրած ուտելիքն է իր տատիկի պելմենիները։

Իմ ուսումնական տարիները ձեռքբերումներն ու դժվարությունները

Իմ բլոգը

Ես շատ եմ սիրում իմ բլոգում տարբեր նյութեր տեղադրել։ Նաև մենք մեր բլոգներում տեղադրում ենք մաթեմատիկական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հայտնի և սիրելի գրողների պատմվածքեր և շատ երկար պատումներ ինչպես մեր այնպես էլ ամեն ինչի մասին։ Նաև տեղադրում ենք օտար լեզուներով դասապատրաստումները։ Ես կարողանում եմ նաև իմ բլոգում ձայնագրություններ և տեսանյութեր տեղադրել։ Մենք Paint ծրագրով բազմաթիվ նկարներ ենք նկարում և մեր գրածի հետ տեղադրում մեր բլոգում։

Մայրենի

Մեր դպրոցում մայրենի առարկան ուսուցանում ենք հետաքրքիր ձևով: Ֆլեշմոբերի ենք մասնակցում, խաչբառեր  ենք կազմում, հորինուկներ, աքրոստիկոսներ, հանելուկներ  ենք գրում, և իհարկե ընթերցում ենք: Այս տարի կարդացինք <<Քեռի Ֆեոդոր>>-ի գիրքը, մուլտֆիլմը նույնպես դիտեցինք: Ես կարդացել եմ ամբողջ 22 գլուխները։ Ինձ շատ դուր եկավ, խորհուրդ կտամ դուք էլ կարդաք:  Մենք նաև ռադիոձայնագրություններ ենք անում, ծանոթանում ենք հայտնի գրողների, բանաստեղծների հետ։ Մեր ընթերցածը ներկայացնում ենք paint ծրագրով, նկարում ենք տարբեր հեքիաթներ և տեղադրում մեր բլոգներում։ Այս տարի սովորեցինք նաև աշխատել <<Power point>> ծրագրով։ Ինձ շատ է տուր գալիս հարցազրույցներ վարելը, օրինակ ինձ ամենաշատը դուր է եկել մայրիկիս հետ  իմ վարած  հարցազրույցը։ Նաև ես իմ բլոգում ունեմ մայրենի բաժինը որի մեջ ես տեղադրում եմ մայրենի առարկան։

Մաթեմատիկա

Մաթեմատիկան կարևոր և սիրելի առարկա է: Դասերի ընթացքում մենք խնդիրներ ենք լուծում, աղյուսակներ ենք լրացնում, լաբիրինթոսներ ենք նկարում, գումարում հանում ենք լրացնում, մաթեմատիկայի ֆլեշմոբերի ենք մասնակցում, տրամաբանական խնդիրներ ենք լուծում, սուդուկուներ ենք խաղում, գլուխկոտրուկներ, ռեբուսներ ենք լուծում։ Զարգացնում և մարզում ենք ուղեղը: Մենք այս տարի նաև սովորեցինք անկյունաձև բաժանում, բազմապատկում և բաժանում։

Ես և շրջակա աշխարհը

Ես շատ եմ սիրում այս առարկան: Այս դասաժամին մենք կենդանիներին և  թռչուններին ենք կերակրում ու խնամում, բնագիտական փորձեր ենք անում, մեր դպրոցի տարացքն ենք մաքրում, շրջակա աշխարհի մասին տարբեր հետաքրքիր նյութեր ենք կարդում և գրում։ Ծառատունկ ենք անում, ծաղիկներն ենք ջրում և խոտեր ենք աճեցնում։ Մենք բոլորս պետք է սիրենք, պահպանենք և ամենակարևորը մաքուր պահենք  բնությունը և մեզ շրջապատող աշխարհը:

Մարմնամարզություն

Մենք մարմնամարզության դասին իհարկե մարզվում ենք, օղակ ենք պտտում, բատուտ ենք թռնում, վազքի մրցույթներ ենք կազմակերպում։ Լիցքաթափվում ենք  և ուժեղանում։ Սպորտը շատ կարևոր տեղ է զբաղեցնում բոլորիս կյանքում, քանզի այն օգնում է առողջ ապրել: Մեր սպորտի մեջ նաև մտնում են հեծանվավարությունը և լողը։ Մենք հեծանիվ ենք վարում սաղ ամիսները բացի ամռանից։ Նաև հեծանիվ վարելը շատ հավես է որովհետև ես հեծանիվ վարելը շատ եմ սիրում։ Իսկ ամռանը հեծանիվ չենք վարում որովհետև ամռանը հեծանիվ վարելու փոխարեն դրսի լողավազանում լողում ենք։ Իսկ մնացած ամիսներնել ենք լողում բայց փակ լողավազանում։

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Ես յուրահատուկ ձևով եմ սիրում տեխնոլոգիան և կերպարվեստը: Փոքր հասակից շատ եմ սիրել նկարել: Նկարում եմ գրեթե ամեն ինչ: Այս դասաժամին շատ տարբեր և չափազանց հետաքրքիր առարկաներ ենք պատրաստում՝  կոլաժներ, խրձիկ տիկնիկներ, բրնձով բարձեր: Պատրաստում ենք նաև կավե և փայտե իրեր, նկարում ենք նաև դիմանկարներ, նկարում ենք ինքներս մեզ և մեր ձեռքերով նկարում մեր իսկ շապիկների վրա: Ըստ իս, սա ամենահետաքրքիր  առարկան է, որտեղ հնարավորություն ունենք արտահայտելու մեր ցանկությունները:  Ի դեպ իմ ընտրությամբ գործունեությունը հենց այս առարկան է:

Բլոգավարությունը

Մենք աշնան առաջին ամսին ունեցանք մեր առաջին բլոգը։ Կարծում եմ ինձ համար բլոգ վարել սովորելը ոչ այքան դժվար աշխատանք էր: Ես իմ բլոգում տեղադրում եմ հետաքրքիր նյութեր, նկարներ, տեսանյութեր, որոնց միջոցով կարողանում եմ պատմել մեր կատարած ճամփորդությունների, դասերի, կատարած աշխատանքների և ամեն ինչի մասին, և այդ ամենը իր համապատասխան բաժնում: Եվ, քանի որ, մենք ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, ես շատ ուրախ եմ, որ ես նույնպես հետ չեմ ընկնում ժամանակից և արդեն ունեմ անձնական բլոգ, որը կարողանում եմ ինքնուրույն վարել:

Երաշտություն, պար

Մեր դպրոցում կարևոր տեղ են զբաղեցնում երգն ու պարը: Մեր դպրոցը կարելի է անվանել նաև ուրախ դպրոց: Քանի որ մենք ամեն տոնական, և նաև, ոչ տոնական օրերին երգում ենք և պարում: Առաջին դասարանից մեր սիրելի ընկեր Սեդան մեզ սովորեցնում է Կոմիտասի երգերը, որոնք մենք հաճույքով ենք կատարում: Նաև լիքը այլ երքեր որոնք շատ հավես է պարելը և երգելը

Շախմատ և սեղանի խաղեր


Երևի թե բոլոր երեխաները սիրում են շախմատը և սեղանի խաղերը, որովհետև այդ դասերի ընթացքում զբաղվում ենք  տարբեր հետաքրքիր խաղերով, լեգոներ, կոնստրուկտորներ ենք հավաքում, կառուցողական խաղերով ենք խաղում, հավաքում ենք փազլներ, ռուբիկ -կուբիկ և այլն։ Շախմատը կարևոր խաղ է, քանի որ այն վարժեցնում է ուղեղը: Նաև շախմատը շատ հաճելի խաղ է և շատերն են սիրում շախմատ խաղը

Մեր ուսումնական ճամփորդությունները


Ես սիրում եմ ճամփորդել, և այդ առումով կարելի է ասել բախտս բերել է, քանի որ, մեր դպրոցում հաճախ ենք գնում ճամփորդությունների: Ճամփորդում ենք տեսարժան վայրեր, վանքեր, եկեղեցիներ, տարբեր բարձունքներ: Ճամփորդում ենք տարվա բոլոր եղանակներին, ընկերներով հավես և ուրախ ժամանակ ենք անցկացնում՝ միաժամանակ ծանոթանալով և ուսումնասիրելով մեզ շրջապատող վայրերին և բնությանը:

Իմ ճամփհորդությունները

Ես ճամփորդել եմ շատ գեղեցիկ և գեղատեսիլ վայրեր իմ սիրելի Հայաստանում։ Նաև շատ ենք ճամփորդել մեր դասարանով։ Մենք այցելել ենք թատրոններ, թանգարաններ, տարբեր պատմամշակութային վայրեր, մարզեր և կենտրոններ։ Իմ ամենասիրած բանը դա շատ ճամփորդելն է, որովհետև ես դրանից շատ մեծ հաճույք եմ ստանում։ Նաև շատ ուրախ և հետաքրքրիր են անցնում այդ օրերը, քանի որ ավելի շատ գիտելիքներ եմ ստանում ինձ շրջապատող աշխարհի մասին։

Իմ նպատակները

Ես շատ նպատակներ ունեմ։ Իմ առաջին նպատակն է, որ ես մեծանամ, լավ սովորեմ և դառնամ իմ երազած մասնագետը՝ երգիչ և ծրագրավորող։ Նաև ես շատ եմ երազում ունենալ շատ խելացի ռոբոտ, որը ինձ համար ամեն ինչ կանի, ինձ միշտ կհասկանա և կուրախացնի ինձ երբ ես տխուր կլինեմ։ Ես նաև շատ եմ երազում ունենալ շատ մեծ տուն և լավ մեքենաներ և մեծ ու հավատարիմ շուն։

Իմ ամենասիրելի նկարը

Ես շատ եմ սիրում «Զատկական խնդիր» նկարը, որովհետև նրա մեջ կա շատ գեղեցիկ և պայծառ գույներ։ Ինձ ևս մի նկար է դուր եկել դա «Շնորհավոր մայրենիի տոնը» նկարն է, որովհետև ես սիրում եմ մայրենի առարկան։

Իմ հորինուկը

Լինում է չի լինում մի թագավոր է լինում։ Էս թագավորը ունենում է երեք տղա։ Մեկի անունը Իշխան է լինում, մյուսի անունը Գրիգոր, իսկ ամենափոքրինը՝ Գևորգ։ Մի օր էս թագավորը հրամայում է, որ ամեն մեկը գնա տան համար իրեր բերելու։ Իշխանը գնում է անտառ որպեսզի փայտ բերի, որ կրակ վառեն ու տաքանան, Գրիգորը գնում է աղբյուրից ջուր բերելու իսկ Գևորգը գնում է ուտելիքի հետևից։ Գևորգը և Գրիգորը վերադառնում են տուն ջրով և ուտելիքներով, իսկ Իշխանը՝ ոչ։ Թագավորը բարկացած էր Իշխանի վրա, քանի որ տանը շատ ցուրտ էր։ Երեք ժամ անց  վերջապես Իշխանը եկավ տուն, բայց դատարկաձեռն։ Նա փայտ հավաքելու փոխարեն ընկերների հետ անիմաստ թրև էր եկել անտառում։ Քանի որ, թագավորը շատ բարկացած էր և մրսած, նա պատժեց Իշխանին։ Իսկ Իշխանի պատիժը շատ դաժան պատիժ էր, նա պետք է հինգ օր անդադար դաս աներ։

Ամենամսյա ֆլեշմոբեր

Ամեն ամիս մենք ունենում ենք հետաքրքիր և շատ հավես ֆլեշմոբեր ռուսերենից, մայրենիից, մաթեմատիկայից և անգլերենից։ Ֆլեշմոբերը խաչբառի պես հետաքրքիր են, ստուգում են անցած գիտելիքները, և զարգացնում տրամաբանությունը։

Իմ ուսումնական տարին, ձեռքբերումները ու դժվարությունները

Ընհանուր առմամբ, կարծում եմ իմ ուսումնական տարին շատ բովանդակալից էր, ակտիվ, գիտելիքներով լի և հետաքրքիր օրերով լեցուն։ ՈՒնեմ բազում ձեռքբերումներ և մաթեմատիկայի և հայերենի, օտար լեզուների, շրջակա միջավայրի ճանաչման, երգի, նաև խաղերի, և շատ այլ բաների մեջ։ Ուսումնական դժվարություններ ունենում են բոլորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ինձ օգնության հասնող իմ սիրելի ուսուցիչներին, ծնողներին, ընկերներին և  բոլորին ովքեր իմ կողքին են և միշտ սիրալիր և համբերատար օգնում են ինձ։

Իմ ամառը

Ես ամռանը շատ եմ սիրում ճամփորդել։ Ամռանը շատ տեղեր եմ ճամփորդել։ Ես այս ամառ որոշել եմ գնալ ծով, և Արմանի հետ գնալու եմ տարբեր երկրներ և տեսառժամ վայր էր։ Ես նաև ամռանը  շատ եմ գնում տարբեր երկրներ։

My name is Alex.

I am eight.

I am a school boy.

This year I have Learnt many new things.

I can speak about seasons.

I know months, days of week.

I can count from one to one thousand.

I can describe me, my friend my family and my house.

I know two tense forms.

Present Simple and Present Continuous

Отчем по русскому языку

Меня зовут Алекс

«Point» ծրագրում

Առաջարկում եմ կարդալ «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»

                                                                                 Եղիշե Չարենց

Գիրք կարդալը շատ օգտակար է, ես առաջարկում եմ շատ գրքեր կարդալ որպեսզի շատ խելացի և ամեն ինչից տեղյակ լինել։ Ես առաջարկում եմ կարդալ «Գանձերի կղզին», «Քեռի ֆեոդոր», և «Սև նետը»։ Իմ սիրած գրողն է Հովհանես Թումանյանը, և Ջանի Ռոդարին։

Առաջին շրջանի հաշվետվությունները

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Լինեք առողջ լավ սովորեք, շատ կարդաք, լավ ընկերներ ունենաք, և շատ ճանապարհորդեք։