September 6

Հայաստանի մասին

Հայաստան անվանումը «Հայք», «Հայաստան» վերցրել են Հայասայից, որտեղ հիմնական արմատը «հայ»–ն է, իսկ «սա»–ն խեթական վերջածանց է, որը մատնանշում է երկիրը ու համընկնում է հայերենի «ստան» վերջածանցին։ Այսինքն՝ Հայասա նշանակում է հայերի երկիրՀայաստան։ Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է: Երկրորդ մեծ քաղաքը, որը կոչում ենք նաև հայրաքաղաք՝ Գյումրին է: Պետական լեզուն հայերենն է, ազգային արժույթը՝ դրամը: Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Հայաստանին սահմանակից են Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան: Բնակչության մեծամասնությունը հայեր են: Ունի մեծ լիճ՝ մեր անգին քաղցրահամ Սևանա լիճը: Կան շատ սարեր ու լեռներ, օրինակ Արագած լեռը: Հայաստանը հինավուրց մշակութային ժառանգություն ունի, այն հարուստ է պատմական եկեղեցիներով, վանքերով և հուշարձաններով: Իմ Հայաստանը աշխարհի վեց հնագույն երկրների կազմում է: Հայաստանի դրոշը եռագույն է՝ կարմիր կապույտ և ծիրանագույն: Հայաստանը ունի շատ գեղեցիկ տեսարժան վայրեր և հիանալի բնություն: Հայաստանում կան նաև շատ բուժիչ հանքային ջրերի ակունքներ Ջերմուկը, Բջնին, Արզնին,Դիլիջանը: Ունենք շատ համեղ խոհանոց, ինչպես նաև մեր ավանդական հացը՝ լավաշը: Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը: