May 26

Հաշվետու պատում

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամկետ՝ մայիս
Նպատակ՝ ամփոփել 4-րդ դասարանի ձեռքբերումները

Հարցաշար

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։ https://alexharutyunyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/ 23
  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։ Իմ համար ամենահետաքրքիրը դա Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված) իսկ ամենա հաջողված նյութը դա Անբան Հուռին
  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․
  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։ Մայրենի դասը ինձ շատ է դուր գալիս, որովհետև այս առարկան շատ հետաքրքիր է: Մենք դասերին իրականացնում ենք ստեղծագործական աշխատանքներ, բառային աշխատանքներ նաև կատարում ենք աշխատանք գիրք տետրով:
  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։ Իմ համար կարևոր է, որ նրանք շատ հետաքրքիր ձևովեն գրում
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ի/նչ գույն կընտրես։
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։
May 25

Անբան Հուռին

Լինում է, չի լինում՝ մի կնիկ. Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի. Մի
ծույլ, անշնորհք աղջիկ. Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած.
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ:

Էս անբան հուռու պապը ամեն օր ասում է հարսին, թե հերիք է գովես էս անշնորհքին. Ոչ գործ կանի, ոչ մեզ կօ,գնի մենակ մաստակ կծամի, կուտի , կխմի, գիշերն էլ կքնի:
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի. Էս պապն էլ ամեն օր նրան բացատրում է, թե պետք է աշխատի, որ կարողանա գոնե մի քիչ փող աշխատի: Ինչ մերն է՝ աղջկանը գովելով
ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևողկարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի. Էս պապն էլ դուրսը ցախեր կոտրում և հանկարծ լսում է, որ մերը դուրսը աղջկան գովելով ման է գալիս. Հենց մերը տուն է մտնում, պապը սկսում է հետը կռիվ անել:

– Դե հերիք է, էլի, գովես դրան: Մի տղա կլսի և կգա կամուսնանա ու մի քանի օր հետո կասի, թե՝ այսքան անշնորհք աղջիկ աշխարհում չէի տեսել, մենք էլ խայտառակ կլիինենք:
Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում Էս
երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կաֈ Գլխապատառ
գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունըֈ Մի քանի
ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես
գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը դզի, մանի, գամ, տանեմ
ծախեմ, հարստանանք
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի Մի օր էլ գետի
ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են — Փե՛փել… Կե՛կել…
— Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,— որ բամբակը
բերեմ ձեզ տամ, կգզե՞ք…
— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…
Անբան Հուռին ուրախանում է Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետըֈ
— Դե գզեց ե՛ք, մանեցե՚ք Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ
ծախենք
Գնում է, մի քանի օրից ետ է գալի Գորտերը էլի կռկոում են,
— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…
— Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում
Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին
փաթաթված կանաչ մուռըֈ
— Վո՛ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ դզել ու մանել են, համ խալիչա
են գործել իրենց համարֈ
Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․
— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեքֈ
Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրըֈ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ
բանիֈ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկիֈ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է
անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տունֈ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիսֈ
Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտորֈ
— Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի էֈ
Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն էֈ
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաքֈ Զոքանչին հրավիրում
է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով,
աշխատասեր աղջիկ է մեծացրելֈ Քեֆ է սարքում, նստում են քեֆիֈ
Զոքանչը խորամանկ կին է լինումֈ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել,
վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվիֈ Քեֆի լավ
ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակումֈ Էս զոքանչը
վեր է կենում, գլուխ է տալի բզեզինֈ Ասում է․
— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես
երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…
Փեսեն մնում է զարմացածֈ Ասում է․
— Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում,
մորքո՞ւրս որն է…
Զոքանչը թե․
— Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ՝ էս բզեզն իմ
մորքուրն էֈ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ
աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ: Մեր
ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենքֈ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք
դառնում: Պապը լսում է հարսի ասածը ու մտածում, թե ինչ լավ սուտ հրինեց, վերջապես կազատվեն էս անբանից:
Իսկ փեսեն որ լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն,
արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:

May 16

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ջաննի Ռոդարի. հեքիաթներ | European School «Հայաստանում եվրոպական վարժարան»  հիմնադրամ

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Պատմությունը շատ ծիծաղելի էր:
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Նա վերջին էր մենակ վատ բաներից:
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը սկոrսո էր: Իտալերեն դա նշանակում է վերջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ վերջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ վերջինը կլինեմ և վե՛րջ: Բայց հակառակըստացվեց. նա միշտ և ամենուր առաջին էր: Նա առաջին էր նա ամեն ինչով առաջին էր: Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, առաջին էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան առաջին, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենավատ մարդն է։

  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Որովհետև նրա անունը Պրիմո է իսկ դա Իտալերեն նշանակում է առաջին:
  • Մտածիր կամ հորինիր 4 անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Հայկուհի անունով մարդը պետք է լինի հայ
    Վարդուհի անունով մարդը Վարդի նման գեղեցիկ է:
    Հրաչյա անունով մարդը պետք է լինի հրի պես փայլուն աչքերով:
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինի:
    Հայ մարդը պետք է բարի լինի:
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
  • շատ վատ կլիներ
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    շատ ծիծաղելի կլիներ
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    շատ ցավալի կլիներ
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
    ես կփաղչեի
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    բոլոր մարդիկ կլսեին ու կիմանաին
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    շատ լավ կլիներ
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    հիմարություն կլիներ:
May 10

Ստուգատեսային աշխատանք Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց.

-Է՛, բարեկա՜մս,  դու մեզ այդ խորհուրդը  չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Ես իմ պոչը թողեցի թակարդում և հանկարծ մտածեցի, որ չեմ կարող այդպես խայտառակված ապրել:

Որոշեցի մյուս աղվես ընկերներիս էլ համոզեմ, որ իրենք ել ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որպեսզի իրենք էլ կտրեն իրենց պոչերը, նախ, որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդը՝ ավելորդ բեռ են: Իսկ մի աղվես ինձ ասաց.

-Է~~ խորամանկ աղվես, դու մեզ այդպիսի խորհուրդ չէիր տա, եթե մի օգուտ չունենայիր:

May 7

Անտեսանելի Տոնինոն

Ջ․ Ռոդարի

Մի անգամ Տոնինո անունով մի տղա գնաց դպրոց առանց դասերը սովորելու։ Նա շատ էր վախենում, որ ուսուցիչն իրեն դաս կհարցնի․ <Է՜հ,- մտածեց նա,-եթե միայն կարողանայի անտեսանելի դառնալ․․․>։

Ուսուցիչը ներկա-բացակա էր անում և երբ հասավ Տոնինոյի անվանը, տղան ասաց․

-Ներկա՛։

Բայց ոչ ոք նրան չլսեց և ուսուցիչն ասաց․

-Ափսոս՜ս, որ Տոնինոն չի եկել․ այսօր ուզում էի նրան դաս հարցնել։ Եթե հիվանդացել է, հուսանք՝ լուրջ բան չկա։

Այսպես Տոնինոն հասկացավ, որ ինքը դարձել է անտեսանելի, ինչպես ուզում էր։ Ուրախությունից նա ցատկեց տեղից, թռավ և ընկավ թղթերով լի աղբամանի մեջ։ Դուրս եկավ աղբամանից և սկսեց վազվզել դասարանով մեկ՝ դասընկերների մազերը քաշելով և թանաքամանները շուռ տալով։ Բոլորն սկսեցին աղմկել և կռվել իրար հետ։ Աշակերտներն իրար էին մեղադրում և մտքներով անգամ չէր անցնում, որ այդ ամենի մեղավորը անտեսանելի Տոնինոն է։

Երբ Տոնինոն հոգնեց խաղից, դուրս եկավ դպրոցից, բարձրացավ տրոլեյբուս, սակայն, բնականաբար, չվճարեց տոմսի համար, որովհետև վարորդը նրան չէր կարող տեսնել։ Տոնինոն ազատ տեղ գտավ և հարմար տեղավորվեց։ Հաջորդ կանգառում տրոլեյբուս բարձրացավ մի կին՝ մթերքով լի ծանր պայուսակով, և նստեց այն նստարանին, որն ազատ էր երևում։ Բայց նա նստեց Տոնինոյի ծնկներին, որի շունչը կնոջ ծանրությունից կարծես կտրվեց։

-Սա ի՞նչ է,-բղավեց տիկինը,-արդեն հանգիստ նստե՞լ էլ չենք կարող։ Ապա նայե՜ք, դնում եմ պայուսակը նստարանին, իսկ այն կախված է մնում օդում։

Պայուսակն իրականում Տոնինոյի ծնկներին էր։ Մի մեծ քննարկում սկսվեց, և բոլորը քաղաքի տրանսպորտային ընկերությունից;

Տոնինոն իջավ կենտրոնում, մտավ հրուշակեղենի խանութ և երկու ձեռքով վաճառասեղանից սկսեց վերցնել և ուտել չամիչով բուլկիներ, շոկոլադով էկլերներ և այլ քացրավենիք։ Վաճառողուհին, տեսնելով որ քաղցրավենիքի արկղերը դատարկվում են, ենթադրեց, որ մեղավորն այն պատկառելի պարոնն է, որն իր տարեց մորաքրոջ համար կոնֆետներ է գնում։ Պարոնը վրդովվեց․

-Ես՝ գո՞ղ։ Գիտե՞ք՝ ում հետ եք խոսում; Գիտե՞ք՝ ով է իմ հայրը; Գիտե՞ք՝ ով է իմ պապը։

-Չե՛մ էլ ուզում իմանալ,- պատասխանել վաճառողուհին։

-Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս վիրավորել իմ պապին։

Անասելի իրարանցում սկսվեց։ Նույնիսկ ոսստիկանությունը խառնվեց։ Անտեսանելի Տոնինոն լեյտենանտի ոտքերի արանքով ծլկեց և ուղղվեց դեպի դպրոց, որ տեսնի՝ ինչպես են իր դասընկերները շենքից դուրս գալիս։ Իհարկե, նա տեսավ, թե ինչպես են երեխաները ձնագնդու պես սահում աստիճաններով և աղմկոտ խմբերով դպրոցից դուրս վազում, բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տոնիննոն զուր էր ջանում նրանց ուշադրույթունը գրավել՝ մեկ սրա, մեկ նրա կողմը վազելով, քաշելով իր ընկեր Ռոբերտոյի մազերը, սառնաշաքար առաջարկելո իր մյուս ընկերոջը՝ Գուիսկարդոյին։ Նրան ո՛չ տեսնում էին, ո՛չ էլ ուշադրություն դարձնում։ Նրանց հայացքներն անցնում էին Տոնինոյի միջով․ ասես նա ապակուց լիներ։

Հոգնած և մի քիչ վհատված՝ Տոնինոն վերադարձավ տուն։ Մայրիկը նրան սպասում էր պատշգամբում։

-Ես այստեղ եմ, մայրի՜կ,- բացականչեց Տոնինոն։

Բայց մայրը նրանն ո՛չ տեսավ, ո՛չ լսեց և անհանգստացած շարունակեց հայացքով որդուն փնտրել փողոցում։

-Ահա և ես, հայրի՜կ,- բացականչեց Տոնինոն՝ մտնելով սենյակ և նստելով սեղանի մոտ՝ իր սովորական տեղը։ Բայց հայրը շարունակեց փնթփնթալ․

-Տեսնես ինչո՞ւ է Տոնինոն այսքան ուշանում։ Հո վատ բան չի՞ պատահել։

-Բայց ես այստեղ եմ, այստեղ եմ, մայրի՜կ, հայրի՜կ,- գոռաց Տոնինոն։

Բայց նրանք չլսեցին տղայի ձայնը։

Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։

-Այլևս չեմ ուզում անտեսանելի լինել,- աղիողորմ լաց եղավ Տոնինոն, ուզում եմ, որ հայրիկն ինձ տեսնի, որ ուսուցիչն ինձ դաս հարցնի։ Ուզում եմ խաղալ իմ ընկերների հետ։ Վատ բան է անտեսանելի լինելը, վատ բան է միայնակ լինելը։

Նա իջավ աստիճաններով և դուրս եկավ բակ։

-Ինչո՞ւ ես լալիս,- հարցրեց մի ծերունի, որը նստարանին նստած, արևի տակ տաքանում էր։

-Դուք ի՞նչ է, ինձ տեսնո՞ւմ եք,-զարմացած հարցրեց Տոնինոն։

-Իհարկե, տեսնում եմ։ Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես ես դու դպրոց գնում և տուն վերադառնում։

-Բայց ես Ձեզ երբեք չեմ տեսել։

-Է՝հ, գիտեմ։ Ինձ ոչ ոք չի նկատում։ Ես մի ծեր թոշակառու եմ՝ բոլորովին մենակ, ինչո՞ւ պետք է երեխաները տեսնեն ինձ։ Ես ձեզ համար երևի անտեսանելի մարդ եմ։

-Տոնի՜նո,-այդ պահին ձայնեց մայրիկը պատշգամբից։

-Մայրի՜կ, դու ինձ տեսնո՞ւմ ես։

-Ա՜խ, ավելի լավ է՝ չտեսնեի քեզ։ Արի՜, արի՛ վերև և լսի՛ր հայրիկին։

-Հիմա գալիս եմ, մայրի՜կ, -բացականչեց Տոնինոն։

-Ուրեմն քոթակից էլ չե՞ս վախենում,- ծիծաղեց ծերունին։

Տոնինոն փաթաթվեց ծերունու վզին և համբուրեց նրան։

-Դուք փրկեցիք ինձ, -ասաց նա։-Դե՜, մի՛ չափազանցրու, -պատասխանեց ծերուկը։

Առաջադրանքներ

Բնութագրի՛ր Տոնինոյին։

Նա չարաճճի էր։

Ի՞նչ էր երազում Տոնինոն։

Նա երազում էր դառնալ անտեսանելի։

Ե՞րբ տղան հասկացավ, որ անտեսանելի է դարձել։

Երբ ուսցչուհին ներկա-բացակա էր անում։

Ի՞նչ արեց տղան, երբ հասկացավ, որ իր երազանքն իրականացել է։

Սկսեց ընկերների մազերը քաշել։

Տղայի երազանքները ե՞րբ էին իրական դառնում։

Երբ նա մտածում իր երազանքի մասին։

Ի՞նչ կանեիր դու, եթե հանկարծ անտեսանելի դառնայիր։

Քաղցրեղենի խանութից քաղցր պաղպաղակ կուտեի:

Տեքստում ընդգծված նախադասութունը մեկնաբանի՛ր։
Հիմա արդեն Տոնինոն սկսեց արտասվել, բայց ի՜նչ օգուտ դրանից, երբ այդ արցունքները ոչ ոք չէր տեսնում։
Տոնինիոն արդեն փոշմանել էր:

Ո՞վ փրկեց տղային։

Ծերուկը

Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։

Տոնինոն իջավ կենտրոնում, մտավ հրուշակեղենի խանութ և երկու ձեռքով վաճառասեղանից սկսեց վերցնել և ուտել չամիչով բուլկիներ։

Սա շատ ծիծաղելի պատմություն է։

Խորհո՛ւրդ տուր Տոնինոյին։

Խորհուրդ եմ տալիս երփեկ վատ բան չմտածել, որ այն չկատարվի։

Ինչի՞ մասին ես երազում։ Պատմի՛ր։

Ես երազում եմ լինել շատ ուժեղ:

Բառարանային աշխատանք

Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։

երեխաները – զավակները
խանութ – կրպակ
ծերուկ- ալևոր
հաջորդ – մյուս

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

սովորական- անսովոր

ծեր – երիտասարդ

իջնել- բարձրանալ

հուսալ-հուսահատվել

մեղադրել- աջակցել

աղմկոտ- անաղմուկ

ուշանալ-չուշանալ

Տեքստից դուրս գրի՛ր երեքական 1գոյական, 2ածական և 3բայ։

  1. Տղա, ծերունի, մազեր
  2. Անտեսանելի, հարմար, վատ
  3. Տեսավ, լսեց, չնկատեց:

Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

ուշանալ- ուշացողը

աղմկոտ- աղմուկ

զայրանալ- զայրույթ

ուրախանալ- ուրախության

հուսալ- հույս

կարծել- կարծիք

դիտել- դիտորդ

բարձրանալ- բարձրունք

April 25

Թեսթ 4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: դժբախտ, շաբաթվա, փորձել, համբերությունն:


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ           բախտավոր  
    բ/ ատելի                սիրելի
  գ/ հիվանդ                առողջ
  դ/անհետանալ         ի հայտ գալ

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
    բ/   կարգին
    գ/ ավելի ուշ
    դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.  

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական 

6.Ո՞րն է տրված նախադասության մ:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:


10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   

  Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  _____________

բ/ միտք անել                  _____________
գ/ ման գալ                      ______________

դ/ որոշում կայացնել  ______________

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

    
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել: 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

April 24

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել- Փառաբանել

բարկանալ- Զայրանալ, զայրույթով՝ բարկությամբ լցվեր

հիմնադրել- Հիմնել, կազմակերպել, ստեղծել
հասարակ-հատուկ
հիմար-գիտուն
մեծ-փոքր
հանգիստ-անհանգիստ
վերջին-առաջին

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
    Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից։
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
    արձագանքը․․․
    արձագանք ինչկա
    կա-կա-կա
    դպրոց գնումես
    ե՜ս,ե՜ս, ե՜ս։
    Արձագանք անգլերեն գիտես
    ես-ես-ես։
    Արջագանք ստեսթյուն
    ուն-ուն-ուն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։
April 11

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Ուսուցիչ քերակինը բարձրահասակ էր շատ ջղայն և ուներ մեծ ունքեր:
    Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    հարգել, պատկերացում, գալ, հանձնարարել, գրել:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Գայլը ոռնում է: Առյուծը մռնչում է: Այծերը փաղչում են:
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը ուզում էր, որ շատ լավ սովորել բայց երբ նա գնաց դպրոց և այնտեղ սովորեց 4 տարի նա ասաց. զզվում եմ դասերից:
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․
մենք կծիծաղայնք

Եթե մուկը մլավեր ․․․
շատ վատ կլներ

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․
բոլորը տխուր կլինեն

Եթե արև փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։
ահավոր վատ կլիներ