May 29

Օրվա պատում

Մենք այսոր առավոտյան մարզվեցինք, աղբ հավագեցինք, բալ քաղեցինք, մի փոքր դաս արեցինք, հետո բակում խաղեր խաղացինք և այդպես անցավ այս հետաքրքիր ճամբարական օրը:

May 29

Չորրորդ ուսումնական շրջանի անհատական պլան

Անուն, Ազգանուն – Ալեքս Հարությունյան

Դպրոց, դասարան – Արևմտյան դպրոց 4.2 դասարան

Երթուղուց օգտվում եք՞_ ոչ

Երկարօրյա մնու՞մ եք – ոչ

Լրացուցիչ պարապմունքի մասնակցում եք_( գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետ, և նշեք առարկայի անունը) – Ես մասնակցում եմ շատ քիչ բայց, որ մասնակցում եմ անում եմ մայրենի:

Լողալ գիտե՞ք_ Ես 5 տարի լողի եմ գնացել և շատ լավ լողալ գիտեմ ամեն լողաձև գիտեմ

Հեծանիվ վարել գիտե՞ք _ Նույնպես շատ լավ:

May 26

Հաշվետու պատում

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամկետ՝ մայիս
Նպատակ՝ ամփոփել 4-րդ դասարանի ձեռքբերումները

Հարցաշար

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։ https://alexharutyunyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/ 23
  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։ Իմ համար ամենահետաքրքիրը դա Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված) իսկ ամենա հաջողված նյութը դա Անբան Հուռին
  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․
  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։ Մայրենի դասը ինձ շատ է դուր գալիս, որովհետև այս առարկան շատ հետաքրքիր է: Մենք դասերին իրականացնում ենք ստեղծագործական աշխատանքներ, բառային աշխատանքներ նաև կատարում ենք աշխատանք գիրք տետրով:
  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։ Իմ համար կարևոր է, որ նրանք շատ հետաքրքիր ձևովեն գրում
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ի/նչ գույն կընտրես։
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։
May 25

Անբան Հուռին

Լինում է, չի լինում՝ մի կնիկ. Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի. Մի
ծույլ, անշնորհք աղջիկ. Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած.
Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ:

Էս անբան հուռու պապը ամեն օր ասում է հարսին, թե հերիք է գովես էս անշնորհքին. Ոչ գործ կանի, ոչ մեզ կօ,գնի մենակ մաստակ կծամի, կուտի , կխմի, գիշերն էլ կքնի:
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի. Էս պապն էլ ամեն օր նրան բացատրում է, թե պետք է աշխատի, որ կարողանա գոնե մի քիչ փող աշխատի: Ինչ մերն է՝ աղջկանը գովելով
ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևողկարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի. Էս պապն էլ դուրսը ցախեր կոտրում և հանկարծ լսում է, որ մերը դուրսը աղջկան գովելով ման է գալիս. Հենց մերը տուն է մտնում, պապը սկսում է հետը կռիվ անել:

– Դե հերիք է, էլի, գովես դրան: Մի տղա կլսի և կգա կամուսնանա ու մի քանի օր հետո կասի, թե՝ այսքան անշնորհք աղջիկ աշխարհում չէի տեսել, մենք էլ խայտառակ կլիինենք:
Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում Էս
երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կաֈ Գլխապատառ
գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունըֈ Մի քանի
ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես
գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը դզի, մանի, գամ, տանեմ
ծախեմ, հարստանանք
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի Մի օր էլ գետի
ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են — Փե՛փել… Կե՛կել…
— Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,— որ բամբակը
բերեմ ձեզ տամ, կգզե՞ք…
— Բե՛ր, բե՛ր, բե՛ր…
Անբան Հուռին ուրախանում է Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետըֈ
— Դե գզեց ե՛ք, մանեցե՚ք Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ
ծախենք
Գնում է, մի քանի օրից ետ է գալի Գորտերը էլի կռկոում են,
— Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…
— Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում
Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին
փաթաթված կանաչ մուռըֈ
— Վո՛ւյ,— ասում է,— քոռանամ ես, տե՛ս, համ դզել ու մանել են, համ խալիչա
են գործել իրենց համարֈ
Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․
— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեքֈ
Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրըֈ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ
բանիֈ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկիֈ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է
անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տունֈ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիսֈ
Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտորֈ
— Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի էֈ
Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն էֈ
Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաքֈ Զոքանչին հրավիրում
է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով,
աշխատասեր աղջիկ է մեծացրելֈ Քեֆ է սարքում, նստում են քեֆիֈ
Զոքանչը խորամանկ կին է լինումֈ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել,
վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվիֈ Քեֆի լավ
ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակումֈ Էս զոքանչը
վեր է կենում, գլուխ է տալի բզեզինֈ Ասում է․
— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես
երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…
Փեսեն մնում է զարմացածֈ Ասում է․
— Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում,
մորքո՞ւրս որն է…
Զոքանչը թե․
— Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ՝ էս բզեզն իմ
մորքուրն էֈ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ
աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ: Մեր
ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենքֈ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք
դառնում: Պապը լսում է հարսի ասածը ու մտածում, թե ինչ լավ սուտ հրինեց, վերջապես կազատվեն էս անբանից:
Իսկ փեսեն որ լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն,
արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:

May 24

Հայրենագիտության ինքնաստուգում

1․ Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:

Հայր աստվածն Արամազդներ

2․Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

Գառնի տաճարը

3․ Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։

Մեր նախահայրը Հայկն է:

4․Ո՞րն է ձեր սիրելի առասպելը և առասպելական հերոսը։

Հայկ և բել առասպելը

5․ Ո՞վ էր Վահագնը, ի՞նչ գիտեք նրա մասին։

Վահագն կրակի և ամպրոպի աստվածն է:

6․ Նկարագրե՛ք Արա գեղեցիկին և Շամիրամին։

Արա-գեղեցիկ – բարի, գեղեցիկ, Շամիրամ-չար,ագահ:

7․ Թվարկի՛ր հայկական թագավորությունները։

Վանի թագավորություն, Արտաշեսյան, Արշակունիներ, Բագրատունի:

8․ Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։ Վանի թագավորությունը, Արգիշտի առաջի և Մենուա:

9․ Ի՞նչ կարող եք պատմել Մենուայի նշանավոր կառույցի մասին։

Մենուայի 72 կիլոմետրանոց ջրանցքը և Երևան քաղաքը:

10․ Թվարկի՛ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: 

Արտաշես առաջինը և Տիգրան մեծը:

11․ Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

Ծովից ծով Հայաստան էր

12․ Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում

Տրդատ երրորդ:

13․ Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք ՝ կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։

Ես գիտեմ (արքայատոհմի հետ)
(Արշակունյանց փողոց)

14․Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։

Խոսրով Կոտակ

15․ Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։

Արշակունի արքայատոհմի Արտավազդին