September 19

Իմ և ընտանիքիս անդամների ծննդավայրի մասին

Ես, քույրիկս, հայրիկս և մայրիկս ծնվել ենք Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Երկու պապիկներս և մորական տատիկս նույնպես ծնվել են Երևանում: Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: Քաղաքի մակերեսը կազմում է 223,28 կմ²: Բնակչության 98.9% -ը հայեր են: Երևանը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք», քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն տուֆից: Երևանն ընդգրկված է ամենաանվտանգ քաղաքների հարյուրյակում: Ես պաշտում եմ իմ ծննդավայր Երևանը: Իսկ ահա հորական տատիկս ծնվել է վրացական Ախալցխա քաղաքում: Շատ բան չգիտեմ տվյալ քաղաքի մասին,այցելել եմ մեկ երկու անգամ, կասեմ միայն որ գեղեցիկ քաղաք Է: