February 17

Տյառնընդառաջի ծեսը

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Տիարնընդառաջի ծեսը մեր կրթահամալիրում

Մեր կրթահամալիրում մենք ամեն տարի նշում ենք տյառնընդառաջի ծեսը, նշում ենք քաղցրավենիքով և ծիսական համեղ ուտելիքներով։ Իջնում ենք դպրոցի բակը , կրակ ենք վառում և թռչում կրակի վրայով։ Տարբեր երգեր ենք երգում, Կարնո քոչարի ենք պարում, պատրաստում ենք մի փոքրիկ ծառ ՝ չորացած ճյուղերով, , վրայից կախած են լիքը չիք-չիք բաներ, որոնք գրում ենք թղթի վրա և կախում այդ ծառից, որ գցենք կրակի մեջ։ Եվ այդ վատ, չիք-չիք բաները կվերանան ։ Նախապես դիմակներ ենք պատրաստում, որովհետև բարեկենդանի տոնն էլ ենք նշում։ Նաև պատրաստում ենք ծիսական ուտեստներ։ Ես շատ եմ սիրում մեր բոլոր կրթահամալիրի ծեսերը։


Posted February 17, 2022 by alexharutyunyan in category Ես և շրջակա աշխարհը

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*