March 27

Կեռասենու մասին

Կեռասենին  հայտնի է եղել տասը հազարամյակ առաջ։ Ենթադրվում է, որ այն հայտնի է եղել Անատոլիում և Եվրոպայում, Դանիայում և Շվեյցարիայում դեռևս մ. թ. ա. 8000 թվականից: Այն հանդիպում է բնության մեջ։ Կեռասենու ծառը ունի նույն բալենու տեսքը։  Հնագույն ժամանակներում համարվել է, որ կեռասենու ծաղիկը երազի մեջ երջանկության նշան է, իսկ կեռասի բերք հավաքելը` հաջողության։ Բրիտանացիները դրուիդների ժամանակներից գուշակում են կեռասենու պտուղներով: Բնի կեղևը գորշասպիտակավուն։ Բարձրությունը՝ մինչև 15 մ։ Երկարակյաց է (մինչև 100 տարի և ավելի)։ Տերևները պարզ են, խոշոր, երկար, ձվաձև, սուր ծայրամասով, ատամնաեզր։ Ծաղկաբույլը նոսրածաղիկ հովանոց է, ծաղիկները՝ խոշոր, սպիտակ, երկար կոթուններով, երբեմն՝ մեկական։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տարբեր մեծության, հյութալի, կլոր, երբեմն՝ բութ, սրտանման կորիզապտուղ է, կարմիր, վարդագույն, դեղին, սև գույնի։ Պտղահյութը՝ անգույն, երբեմն մուգ կարմրավուն, քաղցր, քաղցրաթթվաշ, թույլ տտիպությամբ։


Posted March 27, 2022 by alexharutyunyan in category Ես և շրջակա աշխարհը, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*