September 28

Աշուն գիշեր

  • Կարդա՛ բանաստեղծությունը

Աշունգիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան:

  • Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ… Ձյունիկ լուսին սարի ուսին
  • Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր: Ձյունիկ լուսին ծովի ուսին շաղով խաղով  տվեց բոցին:

Ձյունիկ, ուս, լուսին, շաղ, խաղ, ծով, հով, բոց:

Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել:

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: անծանոթ բառ չկար

Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան: Այս բանաստեղծության լուսինը ձյունիկ էր, դեղին և կարմիր , ալ բոցավառված:   

Суперлуние 2019: успейте насладиться уникальным небесным явлением
Суперлуние 2022: даты, значение, влияние | Когда будет суперлуние 2022 |  Почему Луна большая | Star Walk
  • Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :
  • Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:  Ինչպիսի՞ լուսին պայծառ լուսին, գեղեցիկ լուսին, լիալուսին:
  • Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:
  • Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային  նախադասություններ կազմի՛ր: Աշնան պայծառ առավոտ ծիծեռնակը երգելով իր բույնն էր հյուսում պատրաստվելով ձմռան գալուն: Աշնան քամին թռչելով ալիք-ալիք հերկում էր ցորենի արտերը:  
  • Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց: Քանի որ, խոսքը լուսնի մասին է ապա ներկայացված է գիշեր;

Տնային առաջադրանք

  • Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:
  • Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:
  • Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/Կարդա՛ հղումով  Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից։ Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։  Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ 
  • Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր: Դեղին պայծառ լուսավոր, լույս է տալիս ամեն օր, պսպղում է երկնքում, գիշերվա լուռ խավարում:
  • Հիմա լուսնին հարցեր գրի՛ր: Կարող ես այսպես սկսել….
  • -Ա՛յ, լուսին ինչու ես դու այդքան գեղեցիկ ու պայծառ: Ինչու ես երբեմն մեծ ու կլոր, իսկ երբեմն էլ փոքր և կիսակլոր:


Posted September 28, 2022 by alexharutyunyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*