October 18

Նախնադարյան մարդիկ հայկական լեռնաշխարհում

 Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկում է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգային հասարակության ձևավորման ժամանակաշրջանը , որը գրեթե համապատասխանում է քարի դարաշրջանին։ Ստորին հինքարեդարյան մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։ Վերջինիս կայաններից հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն։ Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայում եղել է վանակատի (օբսիդիան, հրաբխային ապակի) արտահանման կենտրոն։ Վերին հին քարի դարի (մ.թ.ա. մոտ 40.000-14.000 տարի առաջ) սկզբին նախամարդը նմանվել է ժամանակակից մարդուն: Նախնադարյան մարդիկ Հայկական լեռնաշխարհում ապրել են գերազանցապես քարայրերում, և գործածել են տեխնիկայով մշակված քարե գործիքներ: Տնտեսության մեջ հիմնականը հավաքչությունն ու որսորդությունն էին, զենքը՝ նետն ու աղեղը։ Ձկնորսությունը դարձել է սննդի հայթայթման հիմնական ձևերից։ Սկսվել են վայրի կենդանիների ընտելացումն ու հացազգի բույսերի մշակումը։ Հայկական լեռնաշխարհը եղել է մշակովի բույսերի տարածման համաշխարհային կենտրոն։ Հասարակության մեջ զգալի է եղել ընտանիքի դերը։


Posted October 18, 2022 by alexharutyunyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*