April 3

«Ուսումնական գարուն» նախագիծ

Իմ սիրելի այգին Հաղթանակի զբոսայգին է, որը գտնվում է Մոնումենտում:

Այգու կառուցման աշխատանքներն սկսվել են 1930-ականների վերջին, և այգին կոչվել է «Քաղաքային այգի Արաբկիրում»։ Հայրենական մեծ պատերազմից հետո այն վերանվանվել է «Հաղթանակ» այգու, որի ամայի տարածքներում տարիների ընթացքում ծառեր են տնկվել։

«Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին։ Նույն օրն այգում բացվել է Ստալինի արձանը, որի պատվանդանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պղնձե արձանն ուներ 17 մետր բարձրություն, հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովն է։ 1962 թվականին Ստալինի արձանն ապամոնտաժվել է։ Պատվանդանը հինգ տարի մնացել է դատարկ։ 1967 թվականին Ստալինի արձանի տեղում տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը։ 1970 թվականին հուշահամալիրի շենքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը, որը 1995 թվականին վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի և անցել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։


Posted April 3, 2023 by alexharutyunyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*